Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իսրայելի ոստիկանությունը հարցաքննել է Նեթանյահուին

Իսրայելի ոստիկանությունը հարցաքննել է Նեթանյահուին
20.11.2017 | 23:35

Իսրայելի ոստիկանությունը հարցաքննել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին թանկ նվերներ ստանալու գործով հետաքննության շրջանակում, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով ոստիկանության հաղորդագրությանը։


Նեթանյահուին կասկածում են պրոդյուսեր Արնոն Միլչանին աջակցելու մեջ, որ, շրջանցելով բոլոր ատյանները, ստացել է ամերիկյան երկարաժամկետ վիզա։ Պրոդյուսերը վարչապետին բերել է սիգարներ, շամպայն և շքեղ իրեր։


Կառավարության ղեկավարը չի հերքում, որ Միլչանն իրեն նվերներ է բերել, սակայն ասում է, որ նվերների հիմքում ընկած է հին ընկերությունը, ոչ թե ծառայությունները։

Դիտվել է՝ 1257

Մեկնաբանություններ

: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am